ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Ուղիղ միացում Ազգային ժողովից
10:05, 25.03.2020 | mamul.am
4406 | 0

Խորհրդարանը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։

Նախագծի նպատակը հաճախորդների շրջանակի ընդլայնումն է. փաստաթղթով ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոք կարող են ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, նաև այն ֆիզիկական անձինք, ովքեր երաշխավորություն են տրամադրել ֆինանսական կազմակերպություններին: Այդ կարգավորումը, ըստ ԼՀԿ-ական պատգամավորների, կարևոր նշանակություն ունի ՓՄՁ-ներին աջակցելու և դատական համակարգը բեռնաթափելու համար:

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր