Բրազիլիային «Մարական» մարզադաշտը վերածվում է դաշտային հոսպիտալի` կորոնավիրուսով հիվանդների ընդունման համար: Այդ մասին հայտնում է CNN-ը Twitter միկրոբլոգի իր էջում: Մարզադաշտում իրականացվում են անհրաժեշտ ձևափոխման աշխատանքներ: Ժամանակավոր հոսպիտալներ են տեղակայվել նաև բրազիլական այլ ակումբների մարզադաշտերում: Հանրահայտ «Մարական» մարզադաշտը պատկանում է «Ֆլամենգո» ֆուտբոլային ակումբին։ Այս մարզադաշտում են անցկացվել 2014 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչը, 2016 թվականի Օլիմպիական խաղերը և մարզական բազմաթիվ այլ միջոցառումներ: |