ՉԺՀ արդյունաբերության և ինֆորմատիզացիայի նախարարությունը հայտարարել է արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների 98,6%-ի վերագործարկման մասին, գրում է Regnum-ը:
Միևնույն ժամանակ, աշխատողների մոտ 89.9%-ը վերադարձել է իրենց աշխատանքին:
Չինաստանում խոշոր են համարվում արդյունաբերական այն ձեռնարկությունները, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 20 միլիոն յուանը (2,84 միլիոն դոլար):
Հուբեյում, որն առավելապես տուժել է կորոնավիրուսից, արդյունաբերական արտադրությունը գործարկվել է 95%-ով:
Արդյունաբերության նախարարությունը նշել է, որ ամբողջ երկրում վերսկսել է աշխատանքը նաև միջին և փոքր ձեռնարկությունների 76%-ը:
Մարտի 28-ին երկրի առողջության հարցերով պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ կորոնավիրուսի վարակի տարածումը Չինաստանի տարածքում հաջողվել է կանգնեցնել: