ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թարմացվել է 31.03.2020-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 532 Հիշեցնենք՝ երեկ կորոնավիրուսի վարակման 58 նոր դեպք էր գրանցվել: Հիշեցնենք նաև՝ նախօրեին Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։ 49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։ |