ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում. 2-րդ ընթերցմանը ևս դեմ ենք քվեարկելու». Արման Աբովյան
12:30, 31.03.2020 | mamul.am
4229 | 0

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծում առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում:

«Նախարարն ասաց, որ միջազգային պրակտիկայում սա վերջին քայլն է, երբ վիճակն այնքան է սրվում, որ պետք է որոշակի վճռական քայլեր կատարեն։ Եթե վիճակը սրվել է, խնդրում եմ, թող հայտարարեն՝ ինչումն է բանը, և ինչու են այս օրինագիծը փորձում ընդունել»,- ասաց Աբովյանը։

Նա հայտարարեց, որ ԲՀԿ տեսակետը չի փոխվել՝ երկրորդ ընթերցմանը ևս դեմ են քվեարկելու։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր