ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Պետք է այլ վայրեր նույնպես պատրաստեն, հատկապես՝ արցախյան ֆարսից հետո». Հ. Մարտիրոսյան
19:00, 01.04.2020 | mamul.am
7381 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի դեպ` այո: Թույլ տրված ապիկար բացթողումների արդյունքում ակնկալվող պիկին դիմագրավելու համար Համալիրի նախապատրաստումը ոչ միայն պետք էր, այլև անհրաժեշտություն էր:

Քննադատելու փոխարեն, գոնե այդ մի քայլը պետք է դրվատել: Իրենք գիտեն՝ ինչ են բաց թողել, հիմա փորձում են գոնե հետևանքներին պատրաստ լինել: Գոնե լավ է, որ այդքանն են անում: Եվ այդ հարցում իրենց քննադատել չի կարելի:

Պետք է այլ վայրեր նույնպես պատրաստեն: Հատկապես` երեկվա արցախյան ֆարսից հետո: Բացառված չէ, որ այդ այլ վայրերը նույնպես կարող են պետք գալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր