ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ունեմ հաճախորդ, որ այս օրերին պատրաստ է ամուսնու սիրուհուն տուն հրավիրել»․ հոգեբան
23:50, 01.04.2020 | mamul.am
23390 | 0

«Առաջին լրատվական»-ի եթերում հոգեբան Անուշ Ալեքսանյանն անդրադարձել է երկրում կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրներին:
«Կարանտինային իրավիճակում, երբ որ փակված ենք տանը և բոլորիս գործողությունները սահմանափակված են, մենք խնդիր ունենք առերեսվելու այն իրականության հետ, որը ստեղծել ենք. խնդիր ունենք առերեսվելու ինքներս մեր կյանքի, մեր իրական բնույթի, մեր երեխաների, ընտանեկան հարաբերությունների հետ: Այս բոլոր հարցերը պետք է կարողանանք լուծել այս փակ պայմաններում՝ առանց այս իրականությունից փախչելու, ինչի հնարավորությունը մինչ այս շատ ենք ունեցել»,- ասել է նա:

Հոգեբանը նշել է, որ Հայաստանում տունը, ընտանիքը բոլորի համար չէ, որ ամենաապահով վայրն է՝ և՛ երեխաների, և՛ մեծահասակների դեպքում:
«Մնալով տանը՝ շատերը տեսնում են այն, ինչը միշտ փորձում էին չտեսնել՝ խաբելով իրենք իրենց: Պետք չէ վախենալ փոփոխություններից: Ունեմ հաճախորդ, որ այս օրերին պատաստ է տուն հրավիրել ամուսնու սիրուհուն, քանի որ տեսնում է՝ ինչպես է նա տանջվում: Կամ ամուսինը տեսնում է, որ կինն այնքան էլ ուրախ չէ միասին երկար ժամանակ անցկացնելու համար, թեև մինչ այդ գանգատվում էր, որ քիչ են իրար տեսնում»,- նշել է հոգեբանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր