ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Իտալիայի առողջապահության նախարարությունը պարզաբանում է կորոնավիրուսից բարձր մահացության պատճառը․ #РИАНовости
00:20, 02.04.2020 | mamul.am
13250 | 0

Այս տարի անոմալ տաք ձմռան շնորհիվ իտալացի ծերերի մի մասը հիվանդացավ գրիպի թեթև ձևերով, սակայն որոշ ժամանակ անց նրանք բախվեցին կորոնավիրուսի համաճարակի բռնկման հետ: Այս մասին նշվում է Իտալիայի առողջապահության նախարարության տրամադրած զեկույցում, որը հրապարակել է երկրի համաճարակաբանների ասոցիացիայի ամսագրում, գրում է РИА Новости-ն: Ասոցիացիայի փորձագետները եկել են այն եզրահանգման, որ նոյեմբեր-հունվար ամիսներին գրիպի համաճարակը դարձել է կորոնավիրուսից բարձր մահացության պատճառ: Համաձայն վիճակագրական տվյալների՝ յուրաքանչյուր տարի Իտալիայում գրիպից մահանում է մոտ 8 հազ․ մարդ, սակայն այս տարի այդ ցուցանիշն ավելի ցածր է եղել:
Նշվում է, որ երկրի հյուսիսային շրջաններում մահացության ցուցանիշը ցածր է եղել 6 տոկոսով, իսկ կենտրոնական և հարավային շրջաններում կազմել է 3 տոկոս: Արդյունքում՝ գրիպի համաճարակի ժամանակ ռիսկային խմբում հայտնված շատ տարեցներ մահացել են կորոնավիրուսի համավարակի ժամանակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր