Ապրիլի 1-ի երեկոյի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 823 600 դեպք՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը կազմել է 937 000 մարդ, ապաքինվել է 193 700-ը։ Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (216 500): Երկրորդ տեղում Իտալիան է (110 500), Իսպանիան երրորդ տեղում է (104 100): Չինաստանը վարակվածների թվով չորրորդն է (82 400): Հաջորդիվ Գերմանիան է (77 900) և Ֆրանսիան (57 700)։ Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 47 235 մարդ, ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի: Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Իտալիայում՝ 13 155 մարդ: Համաձայն ԱՀԿ տվյալների՝ կորոնավիրուսի համավարակից մահացել է ավելի քան 40 000 մարդ: |