ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման»․ ԱՆ խոսնակ
18:10, 06.04.2020 | mamul.am
8270 | 1

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման` հարգելով վերջինիս մահվան հանգամանքը, ինչպես նաև բժշկական և անձնական գաղտնիք ունենալու մարդու իրավունքը:

Այս ընթացքում մի քանի անձ ներկայացել է ընտանիքի ծանոթ-բարեկամ և տարբեր սցենարներ փոխանցել` այդ թվում քրոջ վատառողջ լինելու մասին, ինչը պարզվեց, որ ևս իրականությանը չի համապատասխանում։

Առհասարակ, թեմայի վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու, մանավանդ, որ ընտանիքը նույնպես կիսում է այս տեսակետը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր