ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Կորոնավիրուսով վարակված քաղաքացու ընտանիքի անդամների մոտ նույնպես վարակման կասկած կա». ԱՀ պետնախարար
19:10, 07.04.2020 | mamul.am
6880 | 0

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց, որ Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու ընտանիքի անդամների մոտ նույնպես վարակման կասկած կա. նրանք Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքի բնակիչներն են և ներկա պահին ինքնամեկուսացված են։ Բանախոսը նշեց, որ վարակված քաղաքացին 1987 թվականի ծնված է:

«Քաղաքացու հարազատների մոտ ևս վարակման կասկած կա: Նրանք ապրիլի 2-ին մեկուսացվել են Քաշաթաղի շրջանի բուժհաստատությունում: ԱՀ պետնախարարի տվյալներով հայտնի է վարակված քաղաքացու հետ շփում ունեցողների շրջանակը, նրանք 17 հոգի են և այս պահին ինքնամեկուսացված են»,- նշեց պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Արցախում այսօր մեկ քաղաքացու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր