ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հիմնականում վնասված են լինելու ծիրանենիները». Էկոնոմիկայի նախարար
12:40, 09.04.2020 | mamul.am
5644 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 9-ի նիստում հայտարարեց, որ որոշ ապրանքների մասով գների անկում է գրանցվել․ «Օրինակ՝ դիզվառելիքն այսօր արդեն հասանելի է 360 դրամով: Գարնան գյուղատնտեսական աշխատանքների սեզոնին սա կարևոր է»։
Այս համատեքստում նա նշեց, որ անցած գիշեր ջերմաստիճանի անկման հետևանքով ցրտահարության մեծ դեպքեր չեն եղել: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ճշտեց, որ Արմավիրի մարզում 0-ից ցածր ջերմաստիճան եղել է: Ցրտահարություն արձանագրվել է Բաղրամյանի շրջանում և Արագածոտնի մի քանի համայնքներում: Մասնագետներն այժմ աշխատում են՝ տվյալները ճշտելու ուղղությամբ:
«Հիմնականում վնասված են լինելու ծիրանենիները, բայց մեծ մասամբ այն մեծ վախը, որ կար, արդեն անցյալում պետք է համարել։ Ամեն դեպքում այս գիշեր ևս պետք է զգույշ լինել»,- նշեց Տ. Խաչատրյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր