ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել են սպասվող ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին
14:15, 05.05.2020 | mamul.am
8936 | 0

Ռուսաստանը կարող է փորձել միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին, որոնք նախատեսված են 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Այս մասին գրավոր հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), գրում է Associated Press-ը:
Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ Մոսկվան կարող է գաղտնի խորհրդատվություն տրամադրել թեկնածուներին և նրանց նախընտրական շտաբներին: Փաստաթուղթը կրում է «Ռուսական հնարավոր մարտավարությունը՝ 2020թ․ԱՄՆ ընտրություններին ընդառաջ», որը մանրակրկիտ ներկայացնում է այն մեթոդները, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել ընտրություններին միջամտելու համար:
Փաստաթղթում նկարագրվում է մարտավարության ութ տեսակ, որոնք պաշտոնյաները դասում են որպես՝ «բարձր» և «չափավոր»: Բարձր սպառնալիքների շարքում նշվում է «ռուսասական ռազմական հաքերների» կողմից էլփոստերի հնարավոր կոտրումը և թեկնածուների ու նրանց գործընկերների անձնական նամակագրության արտահոսքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր