Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ն։ Ավակովը, որը ծնվել է Բաքվում 1964թ., որոնվում է քրեական հոդվածով, սակայն չի նշվում՝ կոնկրետ որ հոդվածի մասին է խոսքը։ Հետախուզում է հայտարարվել նաև Ուկրաինայի ինֆորմացիոն քաղաքականության նախկին նախարար Յուրի Ստեցի նկատմամբ, որը պաշտոնավարել է 2014-2019 թթ․։ Նրա նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել, հոդվածը չի նշվում։ |