ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+19 °C
#COVID_19-ի զոհերի թվում շատ են հաշմանդամություն ունեցողները․ ՄԱԿ
16:45, 06.05.2020 | mamul.am
9023 | 0

Հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում (աշխարհում հաշմանդամություն ունի գրեթե 1 մլրդ մարդ) կա մահացության բարձր ցուցանիշ COVID-19 կորոնավիրուսից, և նրանց իրավունքների պաշտպանության ապահովումը նույնպես վատացել է համաճարակի պատճառով։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ Twitter-ի իր էջում։

«Կանդրադառնամ այն թեմային, թե ինչպես է համաճարակն ազդում աշխարհում հաշմանդամություն ունեցողների վրա: Նույնիսկ նորմալ պայմաններում հաշմանդամություն ունեցող անձինք ավելի քիչ հավանականություն ունեն ստանալու կրթություն, բարելավելու առողջությունը: Համաճարակը սրում է այս անհավասարությունը և նոր սպառնալիքներ է առաջացնում: Հաշմանդամություն ունեցող անձինք ամենաշատն են տուժել՝ համաձայն մահացության ցուցանիշների»,- հայտնել է Գուտերեշը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր