ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+21 °C
11 միլիոնանոց Ուհանում կթեստավորվեն բոլորը
23:25, 11.05.2020 | mamul.am
10113 | 1

Ուհանի իշխանությունները կիրականացնեն բոլոր բնակիչների զանգվածային թեստավորում՝ ընդամենը 10 օրում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Ըստ աղբյուրի՝ մայիսի 12-ին 11 միլիոն բնակիչ ունեցող քաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները պետք է ներկայացնեն իրենց շրջանում իրականացվելիք թեստավորման պլանները:

Հավելենք, որ կարանտինի չեղարկումից ընդամենը մի քանի օր անց Ուհանում կրկին արձանագրվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր:

Ինչպես հայտնի է, դեռ 2019-ի դեկտեմբերին Ուհանը դարձել էր COVID-19 կորոնավիրուսի տարածման օջախ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր