Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն այս տարի ակնկալում է աշխարհում ավտոմեքենաների վաճառքի անկում՝ 20%-ի չափով։ Նախորդ կանխատեսման համաձայն՝ անկման ցուցանիշը կազմում էր 14%, գրում է ТАСС-ը։ Ըստ գործակալության, այս տարի Եվրոպայում մեքենաների վաճառքի ցուցանիշը կնվազի 30%-ով, ԱՄՆ-ում` 25%-ով: Գործակալությունը չի փոխել ընթացիկ տարվա անկման ցուցանիշը Չինաստանի համար, որը կազմում է 10%: Ամերիկյան ավտոմոբիլային խոշոր ընկերությունները՝ General Motors-ը, Ford-ը և Fiat Chrysler-ը մայիսի 18-ից կվերսկսեն իրենց գործարանների աշխատանքը Միչիգանում, որը դադարեցվել էր համաճարակի պատճառով: |