Թեև «Եվրոտեսիլ 2020»-ը, որը պետք է կայանար այսօր Ռոտերդամ քաղաքում, կորոնավիրուսի պատճառով չեղարկվեց, սակայն Եվրոպայի հեռարձակողների միությունը մրցույթի երկրպագուների համար կազմակերպել է առցանց համերգ: Ոչ մրցութային նախագիծը, որ կոչվում է «Լուսարձակիր, Եվրոպա», տեսազանգով կմիավորի մրցույթի տարբեր տարիների հաղթողներին, ամենավառ մասնակիցներին և իհարկե, այս տարվա մասնակիցներին: Հայաստանը ներկայացնող Աթենա Մանուկյանը կներկայանա համատեղ կատարմամբ: |