ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Ավելի քան 110 երկիր միացել է Ավստրալիայի կոչին՝ հետաքննել համավարակի պատճառները
17:25, 18.05.2020 | mamul.am
12337 | 0

Ավելի քան 110 երկիր միացել է Ավստրալիայի կոչին` հետաքննել ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառներն ու հանգամանքները։ Այս մասին այսօր հայտնել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը, գրում է The Australian-ն։

Նախարարը նշել է, որ «աշխարհը ցանկանում է պատասխաններ ստանալ համաճարակի պատճառած ճգնաժամի հանգամանքների վերաբերյալ, որոնք հետագայում թույլ կտան խուսափել նմանատիպ աղետներից»:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հավելել է, որ հետաքննությունը նպատակ չունի մեղադրել որևէ երկրի:
Հետաքննության անցկացման առաջարկին միացել են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Կանադան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, ԵՄ անդամ բոլոր 27 երկրները: Ավելի ուշ կոչին միացել են նաև աֆրիկյան մի շարք երկրներ․ ընդհանուր թիվը հասել է 116-ի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր