ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են». Միքայել Մինասյան
22:25, 18.05.2020 | mamul.am
11704 | 3

«Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռն է կալանվել ՌԴ-ում, իսկ մանկամիտ մաֆիոզ Նիկոլ Փաշինյանը փորձել է հետքերը մաքրել... Նիկոլ Փաշինյանը նույնիսկ փորձ չարեց բացատրելու, կամ պարզաբանելու, թե ինչ էր այդ ամբողջ պատմությունը կապված ծխախոտի կամ ադամանդի արտահանման հետ: Փորձ չարվեց նույնիսկ ֆիկտիվ, ձևական քրեական գործ հարուցել, որովհետև պարզվում է, որ ծխախոտային բիզնեսն արդեն տևում է երկու տարի: Մոտավարապես երկու տարի Հայաստանը մաս է կազմում միջազգային մաֆիոզ համակարգի, որտեղից գոյանում են խայտառակ մեծ գումարներ, որոնք ընկնում են ուղիղ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բյուջեն»,- այս մասին հայտարարել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական տեսանյութում:

«Նույնիսկ փորձ չարվեց ձևական հանձնաժողով ստեղծել, որը կփորձեր հանրությանը պարզաբանել, թե ինչպես էր հնարավոր Հայաստանում երեք ամսում կազմակերպել առանց համապատասխան գործարանների, աշխատատեղերի 20 միլիարդ դրամի ադամանդի մշակում և արտահանում»,- ասել է նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ նույնիսկ չկարողացավ հերքել այդ ծխախոտի սկանդալի հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր