ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Փաշինյանը հանձնարարել է մաքսանենգ ծխախոտի հարցով քրգործ հարուցել՝ իր մերձավորներին «մաքրելու» համար
09:10, 19.05.2020 | mamul.am
9471 | 0

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան զանգահարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին և հրահանգել շտապ կարգով քրեական գործ հարուցել Հայաստանից տնտեսական ապրանքների անվան տակ Վորոնեժ մաքսանենգ ծխախոտ արտահանելու գործով և մաքսայինի այդ օրվա հերթապահներին աշխատանքից ազատել, որպեսզի իր և իր ընտանիքի անդամների անունները կարողանա մաքրել այս պատմությունից։

Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ կառույցում փորձում են քավության նոխազ դարձնել անմեղ մաքսավորների: Սակայն կա վտանգ, որ նրանց ազատելու կամ քրեական գործ հարուցելու դեպքում, շարքային աշխատողները կտան անուններ՝ նշելով, օրինակ, որ կատարել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի հանձնարարությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր