ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Իշխանության ցանկացած գործողություն այս փուլում կարելի է բացատրել ծխախոտի թեման ցրելու փորձ». «Ադեկվադ» խմբի անդամներ
13:05, 20.05.2020 | mamul.am
9078 | 2

«Տեղի ունեցավ իշխանության հերթական բեմադրությունը: Այս աճպարարության հիմնական նպատակն էր հանրության վրա դնել վարչապետի՝ ուղտ լինելու, ապացուցելու բեռը: Փաստացի մենք ունենք ապացույցներ, որ կա կենդանի, որը շաբաթներ շարունակ կարա քայլի անապատով և իշխանություններն այդ կենդանուն չեն տեսնում և պահանջում են, որ մարդիկ ապացուցեն, որ կա ուղտ սենյակում»,- դուրս գալով ոստիկանության 6-րդ վարչությունից՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը: Նա նշեց, որ իրենցից պահանջում են ապացուցել, որ վարչապետի մերձավորները կապ ունեն մաքսանենգության հետ: Ա. Դանիելյանը հավելեց, որ հրաժարվել է, որևէ բացատրություն չի տվել:

Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ կարծիք հայտնեց, որ իշխանության ցանկացած գործողություն այս փուլում ինչ-որ չափով կարելի է բացատրել ծխախոտի թեման ցրելու փորձ:

Հիշեցնենք, որ «Ադեկվադ» խմբի անդամ Արթուր Դանիելյանն այսօր հրավիրվել էր ոստիկանության 6-րդ վարչություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր