ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Ռուսաստանի հետ խնդիրները խորանում են, և դրանք միայն «աշխատանքային» չեն. «Փաստ»
08:35, 21.05.2020 | mamul.am
8520 | 0

«Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի գնի հետ կապված հայտարարությունը թեկուզ դիվանագիտական լեզվով, սակայն բավականին կոշտ էր՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Գազի գնի հարցը նոր չէ և պարբերաբար բարձրացվում է: Ավելին, այն վաղուց տնտեսականից զատ ունի նաև քաղաքական բաղադրիչ: Միևնույն ժամանակ, սա ընդհանուր միջպետական հարաբերությունների միայն մի կողմն է:

Իրականում անցած երկու տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, բավականին մշուշոտ են, եթե չասենք ավելին:

Փաստը մնում է փաստ, որ ռուսաստանցի գործընկերների կողմից մեր իշխանությունների նկատմամբ գնալով խորանում է անվստահությունը, ավելի ու ավելի են բարդանում փոխադարձ հարաբերությունները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր