ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Վրաստանում վարակակիրներն ավելացել են 8-ով
12:00, 21.05.2020 | mamul.am
5878 | 0

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 721 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 8-ով։ Համաձայն StopCov կայքի տվյալների՝ ապաքինվել է 485 քաղաքացի, մահացել` 12 հիվանդ: Կարանտինում է գտնվում 3 614 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 316 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Մարտի վերջին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր