ԱՄՆ-ում ձերբակալվել է երկու անձ, ովքեր օգնել են Nissan Motor Co-ի նախկին ղեկավար Կարլոս Գոնին փախչել Ճապոնիայից՝ նրան թաքցնելով արկղում, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին: Հարվարդում ձերբակալվել են ԱՄՆ անվտանգության նախկին «կանաչ բերետավոր» 59-ամյա Մայքլ Թեյլորը և նրա որդին՝ 27-ամյա Փիթեր Թեյլորը: Հիշեցնենք՝ 2019 թվականի դեկտեմբերի 29-ին Nissan-ի նախկին ղեկավար Կարլոս Գոնը փախուստի էր դիմել Ճապոնիայից: |