Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր խանութների վրա զգուշացումներ են կպցրած, որ առանց դիմակ մտնել չի կարելի, բայց շատ տեղերում հենց վաճառողներն էին առանց դիմակ։ Քաղաքի կեսը քայլում է դիմակները ծնոտների տակ գցած։ Այսինքն՝ ծնոտի տակի կեղտը, փոշին, վարակը հետո քաշում են քթներին։ Մի աղջիկ դիմակը հանեց, եղունգները կրծեց, հետո նորից դիմակը հագավ։ Եվ այլն, և այլն։ Մյուս կողմից, եթե երկրի ղեկավարությունն ամիսներով իրեն այդպես էր պահում, շարքային քաղաքացին ինչո՞ւ պիտի իրեն ավելի գիտակից պահի»: |