Եվրոպական ևս մեկ երկիր՝ Չեռնոգորիան հայտարարել է կորոնավիրուսի համավարակի դեմ հաղթանակի մասին: Այս մասին գրել է Չեռնագորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը Twitter միկրոբլոգի իր էջում: «Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարեց կորոնավիրուսը: Այլևս հիվանդներ չունենք»,- գրել է Ջուկանովիչը: Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել երկրի պետական մարմինների համակարգված աշխատանքի և հասարակության պատասխանատվության շնորհիվ: Ջուկանովիչը շեշտել է, որ այժմ կառավարությունը լծված է համաճարակի հետևանքները վերացնելու գործին։ |