ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Աշխարհում հազարավոր մարդիկ մահանում են կլիմայի փոփոխությունից վրա հասած ճգնաժամից
05:35, 29.05.2020 | mamul.am
12353 | 0

Ավստրալացի գիտնականները նշում են, որ այսօր արդեն ամբողջ աշխարհում հազարավոր մարդիկ մահանում են կլիմայի փոփոխության հետևանքներից, սակայն մահվան պաշտոնական փաստաթղթերում հաշվի չի առնվում շրջակա միջավայրի վրա այս զանգվածային աղետների ազդեցությունը, գրում է Science Aler-ը:
Առողջապահության բնագավառում մի խումբ ավստրալացի փորձագետների հոդվածը հրապարակվել է The Lancet Planetary Health-ում: Գիտնականները կարծում են, որ Ավստրալիայում աննորմալ բարձր ջերմաստիճանը վտանգավոր ռիսկ է, որը կապված է գլոբալ տաքացման հետ: Եթե աշխարհում արտանետումների ցուցանիշը մնա ներկայիս մակարդակում, ապա մինչև 2080 թվականը տարբեր քաղաքներում ջերմաստիճանի բարձրացումից մահացության ցուցանիշը կարող է ավելանալ առնվազն չորս անգամ: Գիտնականները նշում են, որ Ավստրալիայում բարձր ջերմաստիճանից մահացությունների թիվը զգալիորեն նվազեցվում է պաշտոնական վիճակագրությունում. այն նվազեցվում է առնվազն 50 անգամ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր