ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սաֆարովի գործով ՄԻԵԴ վճիռն իրականում լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Արցախյան հարցի համատեքստում։ Այս վճռի մի շարք դրույթներ պետք է դառնան երկրի կռվաններից մեկը՝ խորհրդարանական դիվանագիտությունից մինչև գործադիր իշխանություն։ Ադրբեջանի շուրջ պետք է շարունակաբար սեղմել դիվանագիտական օղակը՝ նոր նախաձեռնություններով և հարցադրումներով։ Սա պետք է անել խելացի և կանոնակարգված ձևով։ Ուստի ԱԳՆ-ը պարտավոր է վճռի վերջնական տեքստը ստանալուց հետո աշխատանքային փակ քննարկում նախաձեռնել՝ հրավիրելով Գուրգեն Մարգարյանի շահերի պաշտպաններին (կեցցե՛ն իրենք), առաջատար միջազգայնագետներին և իրավաբաններին, խորհրդարանական ներկայացուցիչներին՝ մշակելու համար միասնական, համակարգված և հիմնավոր ռազմավարություն այս հարցով։ Որպես իսկական հայ սպա՝ լուսահոգի Գուրգեն Մարգարյանն անգամ իր ողբերգական մահից հետո շարունակում է ծառայել Հայրենիքին։ Վառ պահեք իր հիշատակը և չմսխեք այն»։ |