ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ա՛յ տղա, ժողովուրդը քեզ համար խաղալիք չի». Գևորգ Պետրոսյան
10:00, 28.05.2020 | mamul.am
13068 | 2

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ մեկը ԱԺ գլխավոր ամբիոնից դողդոջուն ձայնով պարծեցել է, թե «եթե պետք ըլնի, ժամը մեկ հանրաքվե կանեն»: Էէէ, ի՞նչ ասես ինքնախաբեության հետ գրկախառնված այդ մարդուն:
Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում, բա ինչի՞ էս քանի ամիս ա չեք կարողանում «գործը գլուխ բերել»:
Եվ հետո, ի՞նչ ա նշանակում՝ ժամը մեկ հանրաքվե:
Էս ասողին մեկը խաբել ա ու գեշ ա խաբել:
Ա՛յ տղա, ժողովուրդը քեզ համար խաղալիք չի, որ ժամը մեկ ուղարկես ընտրատեղամաս: Բայց մեկ էլ ասում եմ՝ չէ, արա, կարող ա ինքը ճիշտ ա:
Որ ինքն իրա ուժերով հանրաքվե անի, ժամը մի հոգի կարա տանի ընտրատեղամաս, ու հաստատ ընենց չի, որ էդ մի հոգին հենց իրան ա ձեն տալու: Բայց ինչ վատ բան է կույր ու անհաշվենկատ ինքնավստահությունը...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր