ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԻԵԴ-ից սպասվող փրկօղակը չհասավ․․․ ՄԻԵԴ որոշմամբ հաստատվեց այն, ինչ պարբերաբար պնդել են բազմաթիվ իրավաբաններն ու ՀՔԾ ղեկավարը՝ եթե անգամ հոդվածը փոխվել է, միևնույն է հանցակազմը կար Քրեական օրենսգրքում և տվյալ հանցակազմի մեջ մեղադրվողը պետք է կանգնի դատարանի առաջ։ Դատարանը Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում Չի ԱՐՁԱՆԱԳՐԵԼ, փաստաբանները կարծես անցել են հերթական մանիպուլյացիաներով գրոհի»։ |