Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 486.73, EUR 549.62, RUB 6.84, GBP 613.77
+20 °C, +18 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Երեխաները մեծերից լավ են պատկերացնում ներառականությունը». ՄԻՊ
22:20, 01.06.2020

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է․ «Այս նկարները մեր խնդրանքով պատրաստել են երեխաները, նայե՜ք դրանք․ դպրոցական երեխաները նկարներով մեզ են փոխանցում պատկերացնումներ իրենց իրավունքների մասին։

Երեխաներն իրենց մաքրությամբ մեծերից շատ դեպքերում ավելի լավ են պատկերացնում ներառականությունը, սեփական աշխարհայացքով են ցույց տալիս, որ պետք է գնահատել մարդու արժեքը, որ երբեք չի կարելի թույլ տալ, որ երեխան մեկուսանա իր հասակակիցներից միայն այն բանի համար, որ նա առանձնահատուկ է առողջական կամ սոցիալական վիճակով, չի կարելի նվաստացնել մարդուն ու զրկել նրան հիմա ու հետո ինքնուրույն կյանքով ապրելու երջանկությունից։

Մենք՝ մեծերս չպետք է թողնենք, որ այս կարևոր արժեքները մարեն մեր երեխաների մեջ. միայն այդ արժեքները զարգացնելով կարող ենք դաստիարակել ապագայի արժանապատիվ քաղաքացիներ։

Ի միջի այլոց, այս նկարների մեծ մասի հեղինակ են մարզերի երեխաները, ովքեր նախորդ տարի մասնակցել ու մրցանակներ են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի #փոխիրաշխարհը կարգախոսով իրազեկման արշավին:

Յուրաքանչյուր նկարի վրա կարող եք գտնել նկարը պատկերած երեխայի անուն-ազգանունն ու դպրոցը, դասարանն ու տարիքը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր