25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ իշխանությունները որոշել են փակել երկրի բոլոր դաշնային բանտերը՝ երկրում ծավալված անկարգությունների պատճառով, որոնք բռնկվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո, գրում է The Washington Post-ը։ ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյին է պատկանում 122 ուղղիչ հիմնարկ, որտեղ գտնվում է 165,5 հազար բանտարկյալ: Ուղղիչ հիմնարկների աշխատակիցների ընդհանուր թիվը 37 հազար է: |