ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը
12:25, 03.06.2020 | mamul.am
5722 | 0

Հունիսի 3-ի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 6 194 533 դեպք, մահացել է 376 320 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 6 383 805 մարդ, մահացել է 380 315 հիվանդ, ապաքինվել՝ 3 068 410-ը։

Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 1 831 821 (մահացել է 106 181 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 555 383 վարակակիր (մահացել է 31 199 մարդ), Ռուսաստանը՝ 423 186 վարակակիր (մահացել է 5 031 մարդ), Մեծ Բրիտանիան՝ 279 392 (մահացել է 39 452 մարդ), Իսպանիան՝ 239 932 վարակակիր (մահացել է 27 127 մարդ), Իտալիան՝ 233 515 վարակակիր (մահացել է 33 530 մարդ), Հնդկաստան 207 615 (մահացել է 5 829 մարդ) և Ֆրանսիա 188 450 վարակակիր (մահացել է 28 843 մարդ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր