Առնվազն 11 մարդ է զոհվել Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված ցույցերի ու անկարգությունների ժամանակ, հայտնում է KTLA հեռուստաալիքը։
Ցուցարարները զոհվել են Չիկագոյում, Դեթրոյթում, Օմահայում, Դավենպորտում, Օքլենդում և Լուիսվիլում: ԶԼՄ-երի տեղեկություններով՝ զոհերի մեծ մասն աֆրոամերիկացիներ են:
Չնայած հայտարարված պարետային ժամին՝ նախօրեին ցուցարարները հավաքվել էին Սպիտակ տան մոտ, որից հետո անվտանգության աշխատակիցներն ընդլայնել էին անվտանգության գոտին։
Մոտ 1,6 հազար զինծառայող տեղափոխվել է Վաշինգթոնի տարածք: Պենտագոնի խոսնակը հայտարարել է, որ նրանք պատրաստ են միջամտել իրավիճակին, եթե ոստիկանությունը չկարողանա կարգավորել ստեղծված իրավիճակը: