ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Էդուարդ Մարտիրոսյանը՝ Գուրգեն Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասին
17:15, 05.06.2020 | mamul.am
6281 | 0

Նորմա՞լ է, երբ մարդկանց վրա գործ է հարուցվում, հետախուզում է հայտարարվում, հետո չեն գտնվում: Օրինակներից մեկը՝ Գուրգեն Խաչատրյանն է, որն անհետացավ իրավապահների տեսադաշտից. այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողի հարցին ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ասաց. «Իրենք ունեն խնդիրներ, իրենք ունեն մտածելու տեղ: Ասեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Գուրգեն Խաչատրյանի անհետանալու հետ կապված՝ օպերատիվ հետախուզական աշխատանքներ մինչ այդ չենք իրականացրել: Իհարկե, մարդու տեղաշարժի իրավունքը մենք չեն սահմանափակում: Համենայնդեպս, մեր սահմաններում իր տեղաշարժը չի ֆիքսվել»:

Դիտարկմանը՝ շատ պատգամավորներ ասում են, որ Ռուսաստանում է, Է. Մարտիրոսյանն ասաց, թե ստուգել են տեղեկատվությունը, ինչ չի համապատասխանում իրականությանը:

Միքայել Մինասյանի գտնվելու վայրի մասին էլ ասաց, որ հստակ տեղեկություններ չունեն, եթե ունենան՝ կասեն:

Հիշեցնենք՝ վերջինի մասով պատգամավորներն ասում են, որ գտնվում է Սոչիում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր