ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ». Գագիկ Ծառուկյան
12:40, 14.06.2020 | mamul.am
36345 | 0

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը րոպեներ առաջ դուրս եկավ իր առանձնատնից՝ ԱԱԾ-ի կողմից խուզարկություններ իրականացնելու փաստի առնչությամբ հայտարարություններ " target="_blank" rel="noopener noreferrer">անելու համար:

«Այսօրվա այս պահը սարքած ա, այո, քաղաքական ա: Ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ, վախեցնեն, բայց ես էսօր ձեզ ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ իմ ասածից, այսօր ով չի կարողանում, պետք է չանի: Ինչ ուզում են սարքեն-չսարքեն, չորը մարդու չի կպնելու, ձեր ցավը տանեմ: Պատրաստ եմ ամեն ինչի...: Երկու տարի՝ ոչ մի բան, բոլորը ձախողված ա: Ասել եմ, որ մարդիկ այսօր համապատասխան իրանց տեղում չեն, անփորձ են և այսօր բոլորը ձախողված ա: Այսօր, ամեն օր ի վնաս ա ժողովրդին ու պետությանը: Արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, սոցիալական խնդիրներ, տնտեսական, առողջապահական համաճարակ ա: Ամենակարևորը, որ ձեզ ուզում եմ ասել՝ այո, քաղաքկամ ճնշում ա պարտադրված, որ ձենները կտրեն, ասում եմ՝ ով կտրի՝ անբարոյականի տղա ա»,- հայտարարեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր