ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Թունիսի վարչապետը հայտարարել է երկրում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին
17:45, 15.06.2020 | mamul.am
9045 | 0

Թունիսը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս է եկել ճգնաժամից՝ նվազագույն կորուստներով, Attesia TV-ի եթերում հայտարարել է երկրի վարչապետ Իլյաս Ֆահֆահը:
Ըստ նրա՝ Թունիսում COVID-19-ի երկրորդ ալիքի հավանականությունը փոքր է։
Հունիսի 27-ից Թունիսը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար։ Զբոսաշրջիկներին թույլատրվելու է երկիր մուտք գործել միայն կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո:

Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ Թունիսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 096 դեպք, հիվանդությունից մահացել է 19, ապաքինվել՝ 998 մարդ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր