ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան
16:00, 03.05.2024 | mamul.am
6863 | 0

«44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական գործերի մասին շատ չենք չենք խոսում, չենք լուսաբանում, որպեսզի բանակի մարտունակությունը չընկնի և զինծառայողների մոտ բարոյահոգեբանական անկում տեղի չունենա»,-Աժ-ում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին։ «44-օրյաի հետ կապված բոլոր գործերը, հատկապես հրամանատարության կողմից իրենց պարտականությունները չկատարելու մասով, հետևողականորեն ուղարկվում են դատարան։ Զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք չունի և դատախազը նույնիսկ մեղադրական եզրակացությունը չի հաստատում ու թույլ չի տալիս գործը դատարան ուղարկել։ Գլխավոր դատախազը շեշտեց, որ մեծ ուշադրություն է դարձվում նաև պատերազմական օրերին կատարված կոռուպցիոն հանցագործություններին՝ թե՛ բանակում և թե՛ թիկունքում։ «Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր կոռուպցիոն դրսևորում զրկում է բանակին առավել բարձր պատրաստվածություն ունենալու հնարավորությունից։ Ինձ, որպես դատախազ, շատ տհաճ էր, երբ կարդում էի, որ պատերազմական գործողությունների ընթացքում մեր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, դա ես համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը»,-ասաց Աննա Վարդապետյան։

«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր