ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ուղեղն ապշեցրել է գիտնականներին վերականգնվելու ունակությամբ
21:05, 21.06.2020 | mamul.am
9909 | 0

Ուղեղի բջիջները թարմացվում են, այն էլ բավականին բարձր արագությամբ՝ տարեկան 1,75%: Այս փաստը թույլ են տվել բացահայտել ցամաքային միջուկային փորձարկումները, որոնք անցկացվել են 20-րդ դարի կեսերին, գրում Է «Cell» ամսագիրը:

Մինչև 1960-ական թվականները համարվում էր, որ մեծահասակ կաթնասունների մոտ նոր նեյրոններ չեն հայտնվում, իսկ նյարդային բջիջների կորստի դեպքում նրանց գործառույթն իրենց վրա են վերցնում դեռևս կենդանի բջիջները: 1962 թվականին ամերիկացի Ժոզեֆ Օլթմանն առնետների վրա փորձարկումներով առաջին անգամ ցույց է տվել, որ հասուն կրծողների մոտ նեյրոգենեզի գործընթաց է ընթանում, իսկ 30 տարի անց՝ 1998 թվականին, Պետեր Էրիքսոնի խումբը հայտնաբերել է, որ նոր բջիջներ ձևավորվում են նաև մեծահասակ մարդկանց ուղեղում:

Սակայն մինչ օրս գիտնականները չունեն տվյալներ այն մասին, թե որքան արագ են ի հայտ գալիս նոր նեյրոնները, և արդյոք այդ գործընթացը կարող է լրջորեն ազդել մարդու հիշողության և մտավոր ունակությունների վրա: Քարոլինի ինստիտուտից (Շվեդիա) Քրիսթի Սփոլդինգը և նրա գործընկերներն անսովոր մեթոդ են օգտագործել «նոր ծնված» բջիջների հայտնաբերման համար. նրանք փնտրում էին մեծ քանակությամբ ածխածնի ռադիոակտիվ իզոտոպով նեյրոններ։

Այս իզոտոպը քիմիապես ոչնչով չի տարբերվում «նորմալ» ածխածին-12-ից և յուրացվում է օրգանիզմի կողմից, բայց այն շատ հազվադեպ է հանդիպում: Սակայն 1945-ից մինչև 1963 թթ․ ընկած ժամանակաշրջանում, երբ երկրները միջուկային փորձարկումներ էին անցկացնում ցամաքի վրա, մթնոլորտում և օվկիանոսում, բնական միջավայր է ընկել մեծ քանակությամբ ածխածին-14, որը ծագել է ատոմային պայթյունների ժամանակ և սննդամթերքի միջոցով հայտնվել մարդկանց օրգանիզմում: Գիտնականները հիպոկամպում (ուղեղի՝ հույզերի և հիշողության հետ կապված գոտում) մեծ քանակությամբ ածխածին-14 նեյրոններ են հայտնաբերել, որոնք ներդրված են ԴՆԹ-ում, ինչն ապացուցել է, որ այդ բջիջներն առաջացել են արդեն ծնվելուց հետո:

Հետազոտողները պարզել են, որ մեծահասակների մոտ հիպոկամպում հայտնվում է օրական մինչև 700 նոր նեյրոն, ինչը համապատասխանում է տարեկան 1,75% ուղեղի բջիջների նորացման արագությանը: Սփոլդինգը և նրա գործընկերները նշում են, որ նման «ուշ» նեյրոնները կարող են էական ազդեցություն ունենալ ուղեղի գործառույթների վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր