«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը 24 TV-ի եթերում հայտնել է, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը վնասում է գործի բացահայտմանը և վերջինը կխոչընդոտի գործի քննությանը։ Ըստ նրա՝ կա երկու տարբերակ՝ կա՛մ դատական համակարգն անկախ է, կա՛մ ինքնապաշտպանության համար գնում է սաբոտաժի։ «2 միլիարդ դրամը պորբլեմ չէ Քոչարյանի համար, ֆինանսկան առումով որևէ պրոբլեմ չի ստեղծում, ուրիշ խնդիր է, որ ձևեր կանեն, թե չունեինք, մի կերպ ճարեցինք և այլն: Ռոբերտ Քոչարյանը հանգիստ կարող է հիմնավորել, որ իր համար այդ գումարն օրինական է՝ միայն «Սիստեմա» ընկերությունում իր ստացած աշխատավարձերով: Էնպես որ կարող են չլացել, էդ գումարն իրենք ունեն»,- ասել է Սարգսյանը: Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը հայտարարել էր, որ ինքը և քույրն ուզում են իրենց բնակարանները բանկում գրավադրել, որ 2 միլիարդ դրամ գումարը վճարեն: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |