ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Վրացական բանակը վերազինվում է համաշխարհային ապրանքանիշերի արտադրության նոր հատուկ սարքավորումներով
00:45, 24.06.2020 | mamul.am
9399 | 0

Վրաստանի Պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել աշխարհի առաջատար ընկերությունների հետ՝ նոր հատուկ նշանակության սարքավորումներ ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում Sputnik Georgia-ն: Նշվում է, որ Վրաստանի Զինված ուժերին պատկանող խորհրդային հատուկ տեխնիկան կփոխարինվի ավելի քան 500 միավոր նոր տեխնիկայով: Սա առաջին անգամն է, երբ վրացական զինուժը կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող հատուկ տեխնիկա:

Ծրագրի նպատակն է բանակին զինել հատուկ նշանակության նոր սարքավորումներով և ուժեղացնել Վրաստանի պաշտպանունակությունը: Խոսքը գերմանական MAN, իտալական IVECO և ամերիկյան Ford ապրանքանիշերի ժամանակակից հատուկ տրանսպորտային միջոցների մասին է: Ձեռք բերված տեխնիկայի համար վճարումը կկատարվի փուլային տարբերակով՝ մի քանի տարիների ընթացքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր