ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
ՀՀԿ երիտթևն ակցիա է անցկացնում ԵՄ գրասենյակի դիմաց
11:45, 29.06.2020 | mamul.am
9672 | 5

ՀՀԿ երիտասարդներն ակցիա են իրականացնում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի առջև: Նրանք դեսպանին նամակ փոխանցեցին. «ՀՀԿ երիտասարդական կազմակերուպությունը նամակներ է հանձնել ոչ միայն ԵՄ պատվիրակությանը, այլև` ՀՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ երկրների բոլոր դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին, Եվրոպայի խորհրդի գրասենյակին: Նամակի բովանդակությունը հետևյալն է. պարունակվում է նկարագրություն իրավական և քաղաքական տեսանկյունից ամենաթողության մասին, որը տեղի է ունենում ՀՀ-ում՝ Սահմանադրական դատարանի հետ»,- ասաց մասնակիցներից մեկը:

Նրանց խոսքով` եվրոպական միջազգային կառույցները կա՛մ կողմ են, կա՛մ լուռ են ՀՀ-ում տիրող իրավիճակի հետ կապված:

«Արտակարգ դրությունը պահպանվում է լոկ մի նպատակով, որ ակցիաներ հնարավոր չլինի իրականացնել: Բայց ինչպես տեսնում եք, ակցիայի բոլոր մասնակիցները դիմակներով են, հնարավորինս պահպանվում է սոցիալական հեռավորությունը»,- հայտնեցին ՀՀԿ-ականները:

Երիտասարդ ՀՀԿ-ականները նամակներ են հանձնում դիվանագիտական կառույցներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր