Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի սեղմել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի ձեռքը։ Ռյուտեն կարող է դառնալ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը։ Ապրիլի 26-ին՝ Ստամբուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ավարտից հետո, Ռյուտեն ոտքի է կանգնել, որպեսզի սեղմի Էրդողանի ձեռքը, սակայն վերջինն անտեսել է այդ ժեստը։ Ռյուտեն Թուրքիա էր ժամանել՝ Էրդողանի հետ քննարկելու ՆԱՏՕ-ի ապագան, ինչպես նաև առկա հակամարտությունները: Նիդերլանդների վարչապետը Թուրքիային ՆԱՏՕ-ում կարևոր դաշնակից է անվանել՝ նշելով, որ երկիրը դաշինքում մեծությամբ երկրորդ ռազմական տերությունն է: |