ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6719 նոր դեպք
12:40, 29.06.2020 | mamul.am
5469 | 0

Ռուսաստանի 83 շրջանում կորոնավիրուսով վարակման նոր 6 719 դեպք է հայտնաբերվել, մահացել է 93 մարդ (նախօրեին՝ 104)․ վարակվածների թիվը հասնում է 641 156-ի: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հաղորդում է «Коммерсантъ»-ը:
Նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում՝ 782 (ընդհանուրը՝ 220 853), Մերձմոսկվայում` 335 (ընդհանուրը՝ 57 269), Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 277 (ընդհանուրը՝ 8 679); Իրկուտսկի շրջանում՝ 236 (ընդհանուրը՝ 7 043), Սանկտ Պետերբուրգում՝ 219 (ընդհանուրը՝ 23 954), Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 218 (ընդհանուրը՝ 17 278), Սվերդլովսկի շրջանում՝ 214 (ընդհանուրը՝ 12 516):

ՌԴ-ում նախօրեին ապաքինվել է 4 343 մարդ, ընդհանուր՝ 403 430, մահացել է 9 166 հիվանդ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր