ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Պատրաստ է գոռոցներով և հայհոյանքներով ստորացնել ծերունի աներոջը»․ Արմեն Դանիելյան
04:05, 01.07.2020 | mamul.am
7695 | 0

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին իշխանությունների խայտառակությունների գլուխգործոցը մանկամիտ Միշիկն էր, ով հանրությանը մինչև վերջերս առավել հայտնի էր որպես Սերժի փեսա: Սույն փառասեր և փողասեր շահամոլը քաղաքականությամբ և բիզնեսով սկսել է զբաղվել շնորհիվ իր աներոջ՝ Սերժի... Դժվար է ասել, թե այս անտաղանդ և պորտաբույծ, միաժամանակ հաշվենկատ և շահամոլ տղան ինչ «ձեռբերումներ» կունենար, եթե չհայտնվեր Սերժի փեսայի կարգավիճակում...
Այսօր «պաշտոնապես գործ սարքող» Միշիկ Շանտաժովնան պատրաստ է ամեն ինչի. անգամ իր «քաղաքական անմեղությունը» ապացուցելու համար պատրաստ է գոռոցներով և հայհոյանքներով ստորացնել ծերունի աներոջը:
Ընդհանրապես, Միշիկ Մեծամտովնային մոտիկից ճանաչողները գիտեն, որ երախտամոռությունը նրա անդավաճան հատկանիշներից է: Ում հետ նա ճանապարհ է անցել ու հաց է կիսել, այնտեղ անպայման զգացել են, որ նա օրերից մի օր «օգտվելով իր բացառիկ կարգավիճակից «քցելու» է իրենց... Շատերը լրջագույն խնդիրների են բախվել ու նյութական կորուստներ ունեցել տարբեր հարցերով Միշիկ Ագահովնային դիմելուց հետո և հենց նույն հարցերը լուծել են «սև միջնորդների» օգնությամբ:
Իսկ այսօր Միշիկ Ճարպիկովնան հասկանալով, որ Սերժն այլևս հետ չի գալու, ու Սերժի փեսա «լինելն» այլևս չի ոգևորելու ոչ նախկինում իրեն «մուծվողներին» և ոչ էլ հասարակությանը, ընկել է խոր դեպրեսիայի մեջ, միաժամանակ ելքեր է փնտրում «հետ վերադարձի»՝ բացեիբաց «տրորելով» աներոջն ու նրա քաղաքական թիմին...
Եվ Միշիկ Զիբիլովնային թվում է, թե իրեն հաջողվում է խոր արմատներ գցել քաղաքական դաշտում, այն ակնկալիքով, որ կրկին ամեն ինչ պետք է ենթարկվի իրեն:
Մինչդեռ Միշիկ Խելագարովնայից բարձր կանգնածներն ուղղակիորեն տեսնում են նրա թքոտ բերանն ու մեծ հետույքը, փոխարենը՝ ներքևում կանգնածները ծիծաղում են Միշիկ Անկարողովնայի «փոքր ձվերից»: Բայց ստեղծված իրավիճակը ճիշտ չընկալելը միայն ոգևորում է Միշիկ Դեգեներատովնային:
Հիմա Միշիկ Կույսովնան իր կուխնիայից վաղուց ցուլ չտեսած կովի աչքերով անվերջ խոսում է իր «անաղարտ, քաղաքական փոթորիկներից և ցունամիներից հրաշքով փրկված կուսաթաղանթի» անառիկության մասին...
Բայց սրանով չի բավարարվում Միշիկ Փրկիչովնան և համոզիչ խոստանում է վերադառնալ ու փրկել մեզ ու իր «չեղած հեղինակությունը»․..
Հ.Գ. Վաղուց փայտիկին թքած Միշիկ Մերժովնան վերջերս թքելուց էր խոսում... Նա մոռանում է, որ հասարակությունն ամեն օր թքում է իր վրա և եթե նա նույն տեմպերով շարունակի իր ցնդաբանությունը, ապա հասարակությունն առանց վարանելու խորխելու է իր վրա...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր