ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6693 նոր դեպք
14:45, 30.06.2020 | mamul.am
4839 | 0

Ռուսաստանի 84 շրջանում կորոնավիրուսով վարակման նոր 6 693 դեպք է հայտնաբերվել, մահացել է 154 մարդ (նախօրեին՝ 93)․ վարակվածների թիվը հասնում է 647 849-ի: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հաղորդում է «Russia Today»-ը: Հիվանդության ախտանիշ չի ունեցել 2 019 վարակակիր (30,2%)։
Նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում՝ 745, Մերձմոսկվայում` 301, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 279, Իրկուտսկի շրջանում՝ 242, Սանկտ Պետերբուրգում՝ 253, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 203, Սվերդլովսկի շրջանում՝ 276:
ՌԴ-ում նախօրեին ապաքինվել է 9 220 մարդ, ընդհանուր՝ 412 650, մահացել է 9 320 հիվանդ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր