Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 484.83, EUR 571.91, RUB 6.61, GBP 634.16
+20 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ուկրաինային սննկացում է սպառնում․ #Handelsblatt
20:45, 06.07.2020

Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Յակով Սմոլիի հրաժարականի հետևանքը կարող է հանգեցնել երկրի սննկացմանը, գրում է գերմանական Handelsblatt գործարար թերթը: «Ուկրաինան՝ որպես պետություն, կրկին կանգնած է սնանկության եզրին, քանի որ Կիևը պետք է անհապաղ մի քանի միլիարդ դոլար վճարի օտարերկրյա պարտատերերին: Միայն այս տարի Ուկրաինային անհրաժեշտ է վերաֆինանսավորել հին վարկերը, որոնք կազմում են 17 միլիարդ դոլար և որոնց մարման ժամկետն արդեն ավարտվում է»,- գրում է թերթը:

Հրապարակումը նաև մեջբերում է լոնդոնյան BlueBay ընկերության փորձագետ Թիմոթի Էշին, ով Ուկրաինայի ազգային բանկի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ հայատարարեց, որ այն «լուրջ հարված է Ուկրաինային, ինչպես նաև մեծ ռիսկ է երկրի շուկայի և ֆինանսական կայունության համար»: Ըստ հոդվածի՝ 2014-ից Ուկրաինայի ֆինանսական գոյատևումն ապահովվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից միլիարդավոր դոլարների վարկերի տրամադրման միջոցով:

Սմոլին հրաժարականի դիմում է ներկայացրել հուլիսի 2-ին: Նա իր որոշումը բացատրել է այն փաստով, որ Կենտրոնական բանկը երկար ժամանակ գտնվում է քաղաքական ճնշման տակ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր