Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի և սողանքների զոհ է դարձել 60 քաղաքացի, անհայտ կորած է համարվում 16 մարդ, հայտնում է NHK հեռուստաալիքը: Կումամոտոյի և Կագոշիմայի պրեֆեկտուրաներում տներն ամբողջությամբ ավերվել են։ 20 հազար զինծառայող միացել է փրկարարներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ցավակցական հեռագիր էր հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին՝ Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի հետևանքով տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ։ |