ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Կարո՞ղ եք ասել, որ ԲԴԽ-ն կախված չէ քաղաքական իշխանությունից և անկախ է գործում». լրագրողը՝ Ալեքսանդր Ազարյանին
15:30, 09.07.2020 | mamul.am
3508 | 0

«Ինձ համար ցանկացած որոշում Բարձրագույն դատական խորհրդից՝ սպասելի էր»,- լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սպասելի՞ էր ԲԴԽ-ի որոշումը, ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:

Հարցին՝ այս որոշումով կարո՞ղ եք ասել, որ ԲԴԽ-ն կախված չէ քաղաքական իշխանությունից և անկախ է գործում, դատավորն ասաց. «Կարծում եմ՝ Բարձրագույն դատական խորհուրդը կաշկանդված չէ իշխանության ներկայացուցիչների կողմից արտահայտված տրամադրություններից»:

Հաջորդ հարցին՝ Սասուն Խաչատրյանի հետ հանդիպե՞լ եք, հեռախոսազանգ եղե՞լ է այս որոշման հետ կապված՝ պատասխանեց, որ վերջինի հետ ՀՔԾ պետ նշանակվելուց հետո չի հանդիպել, դրանից առաջ էլ պատահական է հանդիպել:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ կիրառել: Նման միջնորդություն ԲԴԽ-ին ներկայացրել էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր